18:05  ,  14 փետրվարի, 2021

Ամերիկաբնակ Ազատ Հովհաննիսյանը 19-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

ԱՄՆ-ում հանդես եկող բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանը 19-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում (19-3-0)։

Կալիֆոռնիա նահանգում տեղի ունեցած 10 ռաունդանոց մենամարտում Հովհաննիսյանը 8-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մեքսիկացի Էնրիկե Բերնախին (24-13-0)։

Նախորդ մենամարտը հայ բռնցքամարտիկն անցկացրել է 2019 թվականի սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ում եւ հաղթել էր վենեսուելացի Ֆրանկլին Մանզալինային։

32-ամյա Հովհաննիսյանը ներկայացնում է Golden Boy պրոմոութերական ընկերությունը, պրոֆեսիոնալ բռնցքամարտում հանդես է գալիս 2011 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում