17:26  ,  14 փետրվարի, 2021

Վերետուի դուբլը եւ Պեդրոյի գոլը հաղթանակ բերեցին «Ռոմային» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Ուդինեզեին»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նրա վաստակած 11 մետրանոցը արդյունավետ իրացրեց Վերետուն՝ հաշիվը դարձնելով 2։0։

Ավելացված ժամանակում հռոմեական թիմի երրորդ գոլը խփեց իսպանացի հարձակվող Պեդրոն, որը փոխարինել էր Վերետուին։

«Ռոման» 43 միավորով երրորդ տեղում է, «Ուդինեզեն» 13-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ռոմա» - «Ուդինեզե»՝ 3։0 (տեսանյութ)

Ժորդան Վերետու, 5, 25, 11մ, Պեդրո, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում