23:21  ,  13 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 3։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ տանը մրցեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարած «Տոտենհեմի» հետ։

Մանչեսթերյան թիմը ոչ մի խնդիր չունեցավ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի ներկայացուցիչ, կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը։

«Մանչեսթեր Սիթին» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» նկատմամբ, որը մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Տոտենհեմը» 8-րդն է՝ 36 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Տոտենհեմ»՝ 3։0 (տեսանյութ)

Ռոդրիգո Էրնանդես, 23, 11մ, Իլկայ Գյունդոգան, 50, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում