22:31  ,  13 փետրվարի, 2021

ՊՍԺ-ն հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Նիցային»։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։ Փարիզյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերն ու Իտալիայի ներկայացուցիչ, հարձակվող Մոյզե Քինը։

ՊՍԺ-ն 54 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լիլը», որը երկրորդ տեղում է։ «Նիցան» 14-րդն է՝ 29 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

ՊՍԺ - «Նիցա»՝ 2։1 (տեսանյութ)

Յուլիան Դրաքսլեր, 22, Մոյզե Քին, 76 - Ռոնի Լոպեշ, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով