21:10  ,  13 փետրվարի, 2021

«Սեւիլիան» «Ուեսկային» հաղթեց Մունիրի գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում «Սեւիլիան» սեփական խաղադաշտում հանդիպեց հետնապահ «Ուեսկայի» հետ։

Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 57–րդ րոպեին խփեց հարձակվող Մունիր Էլ Հադադին։

«Սեւիլիան» (22 խաղ) 45 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալից» (22 խաղ)։ «Ուեսկան» (23 խաղ) վերջինն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23–րդ տուր

«Սեւիլիա» – «Ուեսկա»՝ 1։0 (տեսանյութ)

Մունիր Էլ Հադադի, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով