20:24  ,  13 փետրվարի, 2021

«Հոֆենհամը» չպարտվեց «Բորուսիային», Ադամյանը մնաց պահեստայինների նստարանին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21–րդ տուրում «Բորուսիան» Դորտմունդում ընդունեց «Հոֆենհայմին» եւ պարտությունից խուսափեց վերջնամասում խփած գոլի շնորհիվ՝ 2։2։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս չեկավ։

«Հոֆենհայմը» 23 միավորով 12–րդ տեղում է, «Բորուսիան» 6–րդն է՝ 33 միավոր։

Լեւերկուզենի «Բայերը»   տանը մրցեց «Մայնցի» հետ եւ վերջին րոպեներին բաց թողեց 2 գոլի առավելությունը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։  

«Բայերը» 36 միավորով չորրորդ տեղում է, «Մայնցը» նախավերջինն է՝ 14 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 21–րդ տուր

«Բայեր» – «Մայնց»՝ 2։2 

Լուկաս Ալարիո, 14, Պատրիկ Շիկ, 84 – Ռոբերտ Գլատցել, 89, Կեւին Շտյոգեր, 90+2

«Բորուսիա Դորտմունդ» – «Հոֆենհայմ»՝ 2։2 (տեսանյութ)

Ջեյդոն Սանչո, 24, Էրլինգ Հոլանդ, 81 – Մունաս Դաբուր, 31, Իլա Բեբու, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով