18:56  ,  13 փետրվարի, 2021

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Գրանադայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23–րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» հյուրընկալվեց «Գրանադային»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Մադրիդյան թիմի կազմում մրցակցի դարպասը գրավեցին իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեն եւ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։

«Աթլետիկոն» 21 խաղից հետո 54 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալի» (22 խաղ) նկատմամբ։

Իսպանիայի առաջնություն, 23–րդ տուր

«Գրանադա» – «Աթլետիկո»՝ 1։2 (տեսանյութ)

Յանխել Էրերա, 66 – Մարկոս Լիորենտե, 63, Անխել Կոռեա, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով