18:23  ,  13 փետրվարի, 2021

«Լեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24–րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին»։ Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 3։1 հաշվով։

67–րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը։ Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո աչքի ընկավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

79–րդ րոպեին «Լեսթեր Սիթին» վերականգնեց հավասարությունը անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի գոլի շնորհիվ։

Երկու րոպե անց դաշտի տերերին առաջ մղեց անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին։ 85–րդ րոպեին «Լեսթեր Սիթիի» առավելությունը մեծացրեց անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսը։

«Լեսթեր Սիթին» 46 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ  40 միավորով չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 24–րդ տուր

«Լեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»՝ 3։1 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 79, Ջեյմի Վարդի, 81, Հարվի Բարնս, 85 – Մոհամեդ Սալահ, 67           

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում