18:09  ,  12 փետրվարի, 2021

Եվրոպայի լիգա. 1/16 եզրափակիչում «Արսենալի» 2 խաղերն էլ կանցկացվեն չեզոք դաշտում

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լիսաբոնի «Բենֆիկային» կընդունի Հունաստանի մայրաքաղաք Աթենքի «Գեորգիոս Կարաիսկակիս» ստադիոնում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ ստադիոնում տնային հանդիպումներն է անցկացնում հունական «Օլիմպիակոսը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս զույգի առաջին հանդիպումը ևս կանցկացվի չեզոք դաշտում՝ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում: Նման որոշում է կայացվել Եվրոպայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ անց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով