17:07  ,  12 փետրվարի, 2021

Պրեմիեր լիգա. Ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը «Մանչեսթեր Սիթիից» են

«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը ճանաչվել է անգլիական Պրեմիեր լիգայի՝ հունվարի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը

Նախորդ ամիս 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 6 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ: Գյունդոգանը կարիերայում առաջին անգամ է արժանանում այդ մրցանակին:

Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան: Փետրվարին կատալոնացի մասնագետի գլխավորած թիմը 6 խաղում տարել է նույնքան հաղթանակ՝ 16:1 խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ: «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English