23:22  ,  12 փետրվարի, 2021

Ռուս հոկեյիստին մրցակիցները ծեծի են ենթարկել խաղի ժամանակ

«АppolonOff» ու «Բոլշոյ» ռուսական թիմերի միջև հոկեյի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ:

Սոչիում անցկացված Sochi Cup մրցաշարի հանդիպման վերջնամասում «Բոլշոյի» խաղացողներ Դմիտրի Անֆինգերովն ու Նիկիտա Վոլկովը հարձակվել են АppolonOff-ի հոկեյիստ Ալեքսանդր Դզիզարի վրա: Դզիզարը ստացել է գանգուղեղի վնասվածքներ և ուղեղի ցնցում: Տուժողը պատմել է, որ բուժումն ավարտելուց հետո դիմելու է ոստիկանություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում