14:40  ,  12 փետրվարի, 2021

Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավարը հեռացվեց

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին զբաղեցրած պաշտոնից հեռացվել սեքսիստական սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո:

«Ես մեծ անհարմարություններ պատճառեցի իմ անզույշ հայտարարության հետևանքով: Չեմ ցանկանում խոչընդոտել Օլիմպիական խաղերի պատրաստությանը»,- ասել է Էսիրո Մորին, փոխանցում է CNN-ը:

83-ամյա Մորին քննադատության թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ սպորտային կոմիտեներում ու ֆեդերացիաներում կին մասնագետների ավելացումը բերում է նիստերի ձգձգման: Ըստ նրա՝ կանանք շատ երկար են ելույթ ունենում, և նրանցից յուրաքանչյուրը անհրաժեշտ է համարում ասել ինչ-որ բան: Ավելի ուշ Մորին ներուղություն էր խնդիրել իր հայտարարության համար, սակայն հրաժարական չէր ներկայացրել: Սպասվում է, որ Տոկիո-2020-ի կազմկոմիտեն նրա հառացման մասին կհայտարարի փետրվարի 12-ին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում