02:00  ,  12 փետրվարի, 2021

Իսպանիայի գավաթ․ «Աթլետիկը» տանը չհաղթեց «Լեւանտեին»

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկն» ընդունեց «Լեւանտեին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 4-ին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են «Սեւիլիան» ու «Բարսելոնա»։ Այդ թիմերի առաջին խաղում «Սեւիլիան» տանը հաղթեց 2։0 հաշվով։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Աթլետիկ» - «Լեւանտե»՝ 1։1 

Ինյիգո Մարտինես, 58 - Գոնսալո Մելերո, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս