02:51  ,  11 փետրվարի, 2021

«Էվերտոնը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Տոտենհեմին»՝ 5։4

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Էվերտոնը» Լիվերպուլում մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» հետ։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակում 5։4 հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 4։4։

Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ «Լեսթեր Սիթին» ու «Շեֆիլդ Յունայթեդը»։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝  5։4 (հիմնական ժամանակ՝ 4։4), (տեսանյութ)

Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 36, Ռիշարլիսոն, 38, 68, Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 43, 11մ, Բեռնարդ, 97  - Դավինսոն Սանչես, 3, 57, Արիկ Լամելա, 45+3, Հարի Քեյն, 83

«Լեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 1։0

Կելեչի Իհեանաչո, 90+4

«Շեֆիլդ Յունայթեդ» - «Բրիսթոլ Սիթի»՝ 1։0

Բիլի Շարփ, 66, 11մ

Հեռացում՝ Ալֆի Մոուսոն («Բրիսթոլ Սիթի) 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս