16:34  ,  10 փետրվարի, 2021

«Փյունիկի» 22-ամյա ֆուտբոլիստն ավարտել է կարիերան

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արթուր Նադիրյանը ավարտել է կարիերան, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել վնասվածքի պատճառով, նա բուժվում է տևական ժամանակ։

Արթուր Նադիրյանը ամբողջ կարիերան անցկացրել է «Փյունիկում»՝ 1 անգամ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր։ «Փյունիկի» կազմում նա անցկացրել է 50 հանդիպում։ 

Արթուր Նադիրյանը պարբերաբար հրավիրվել է նաև Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականներ՝ բոլոր թիմերում էլ լինելով ավագը։

«Փյունիկը» շնորհակալություն է հայտնել Արթուր Նադիրյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում ամենայն բարիք կյանքի նոր փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով