12:37  ,  10 փետրվարի, 2021

Երկրպագուները կկարողանան ներկա լինել Հայաստանի առաջնության խաղերին

Երկրպագուները կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ ստադիոններում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի առաջնության հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները.

«Արարատ» - «Ուրարտու» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափովել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

«Նոա» - «Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափովել է «Փյունիկ» մարզադաշտ:

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափովել է «Ուրարտու-3» մարզադաշտ:

«Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափովել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:

 16-րդ տուրից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունը ձմեռային ընդմիջումից հետո կվերսկսվի փետրվարի 28-ին կայանալիք «Ալաշկերտ» - «Լոռի» խաղով:

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով