01:48  ,  10 փետրվարի, 2021

«Ռեալն» ուժեղ էր «Խետաֆեից»

Իսպանիայի առաջնության առաջին տուրից տեղափոխված խաղում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում մրցեց «Խետաֆեի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւ ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին։

«Ռեալը» 22 խաղից հետո 46 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է 2 հանդիպում քիչ անցկացրած առաջատար Մադրիդի «Աթլետիկոյից»։ «Խետաֆեն» 13-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուրից հետաձգված խաղ

«Ռեալ» - «Խետաֆե»՝ 2։0 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 60, Ֆերլան Մենդի, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով