01:38  ,  10 փետրվարի, 2021

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» դուրս թողեց «Ինտերին» եւ եզրափակիչում է (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց Միլանի «Ինտերի»։ Գոլ չգրանցվեց՝ 0։0։

Թիմերի առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր «Յուվենտուսը», որն էլ դուրս եկավ եզրափակիչ։

Երկրորդ ուղեգիրը կվիճարկեն «Ատալանտան» ու «Նապոլին», որոնք պատասխան խաղը կանցկացնեն փետրվարի 10-ին։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Յուվենտուս» - «Ինտեր»՝ 0։0 (առաջին խաղ՝ 2։1), (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով