22:11  ,  9 փետրվարի, 2021

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռեալ Սոսիեդադի» հետ կխաղա Թուրինում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Ռեալ Սոսիեդադ» - «Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումը տեղի կունենա Իտալիայի Թուրին քաղաքում՝ «Յուվենտուսի» «Ալյանց» ստադիոնում, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Խաղը պետք է անցկացվեր Իսպանիայի Սան Սեբաստիան քաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիան փակել է օդային հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգական «Մոլդեի» եւ գերմանական «Հոֆենհայմի» առաջին հանդիպումը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում կանցկացվի իսպանական Վիլյառեալում։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում նույնպես տեղի են ունեցել հանդիպումների մրցավայրերի փոփոխություններ։

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու «Մանչեսթեր Սիթին» եւ «ՌԲ Լայպցիգն» ու «Լիվերպուլը» առաջին հանդիպումները կանցկացնեն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, Մադրիդի «Աթլետիկոն» ու Լոնդոնի «Չելսին» կխաղան Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

Սպասվում է, որ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Բենֆիկա» - «Արսենալ» հանդիպումը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից կտեղափոխվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով