19:09  ,  9 փետրվարի, 2021

Կարեն Խաչանով․ Վուկիչի նման տղաների հետ միշտ բարդ է, ուրախ եմ, որ հաղթեցի

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է ավստրալացի Ալեքսանդր Վուկիչի նկատմամբ հաղթանակը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում։

«Հասարակ հանդիպումներ չեն լինում։ Վուկիչի մասին երբեք չէի լսել, բայց ինձ պատմեցին, որ նա հզոր մատուցում ունի, հզոր ֆորհենդ, հարձակողական է։ Այդպիսի տղաների հետ միշտ բարդ է, հատկապես, երբ նրանք մտածում են, որ կորցնելու ոչինչ չունեն։

Բարդ հանդիպում էր, եւ ես ուրախ եմ, որ դուրս եկա հաջորդ շրջան։ Մրցաշրջանի սկզբից խաղում եմ հաճույքով։ Ինձ թարմ եմ զգում, ֆիզիկապես պատրաստ եմ։ Ուրախ եմ այս հաղթանակին»,- Խաչանովի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հայ մարզիկը 4 սեթում է հաղթել Ալեքսանդր Վուկիչին՝ 6:3, 6:7 (4:7), 7:6 (7:2), 6:4: Մրցախաղը տևել է 3 ժամ 6 րոպե: Աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ռիչարդաս Բերանկիս (Լիտվա) - Սումիտ Նագալ (Հնդկաստան, WC) զույգի հաղթողը: 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում