01:52  ,  9 փետրվարի, 2021

«Աթլետիկոն» վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի դուբլը։

«Աթլետիկոն» հիմնական ժամանակի վերջին րոպեին բաց թողած գոլի պատճառով կորցրեց 2 միավոր։ Արգենտինացի հարձակվող Ֆակունդո Ֆերեյրայի գոլը հյուրերին փրկեց պարտությունից։

«Աթլետիկոն» 20 խաղից հետո 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «Բարսելոնան» ու «Ռեալը» 21-ական խաղում վաստակել են 43-ական միավոր։ «Սելտան» 10-րդն է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Աթլետիկո» - «Սելտա»՝ 2։2 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 45, 50 - Սանտի Մինա, 13, Ֆակունդո Ֆերեյրա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում