15:43  ,  8 փետրվարի, 2021

Պաշտոնական. Հեմիլթոնը երկարաձգեց «Մերսեդեսի» հետ պայմանագիրը

Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած Լյուիս Հեմիլթոնը երկարաձգել է «Մերսեդեսի» հետ պայմանագիրը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև նոր մրցաշրջանի ավարտը: Հեմիլթոնը 9-րդ մրցաշրջանը կանցկանի «Մերսեդեսում»:

Հիշեցնենք, որ 36-ամյա Հեմիլթոնը ավարտված մրցաշրջանում 7-րդ անգամ նվաճել էր Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը՝ կրկնելով գերմանացի լեգենդար արշավորդ Միխայել Շումախերի ռեկորդը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում