15:10  ,  8 փետրվարի, 2021

Ֆրանսիայի հավաքականին գոլ խփած Դավիթ Ասլանյանը փոխել է ակումբը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Դավիթ Ասլանյանը փոխել է ակումբային գրանցումը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա խաղացողը հանդես կգա Բելառուսի Բարձրագույն խմբի ՎՌԶ (Գոմել) ակումբում: Մինչև այս Ասլանյանը խաղում էր «Սիպար» (Տաջիկստան) ակումբում:

Հիշեցնենք, որ վերջերս Դավիթ Ասլանյանը գոլի հեղինակ էր դարձել Ֆրանսիայի հավաքականի դեմ Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրի խաղում (4:4):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English