11:40  ,  8 փետրվարի, 2021

Մեսին ամենաարագ գոլն է խփել փոխարինման դուրս գալուց հետո

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի հաղթական խաղում (3:2) գոլի հեղինակ է դարձել փոխարինման մտնելուց 136 վայրկյան հետո:

Opta-ի համաձայն՝ Լա Լիգայում դա 33-ամյա ֆուտբոլիստի ամենաարագ գոլն էր փոխարինման դուրս գալուց հետո:

Արգենտինացի հարձակվողը 27-րդ գոլն է խփել փոխարինվելուց հետո: Իսպանիայի առաջնությունում այդ ցուցանիշով Մեսին 2-3-րդ տեղերը բաժանում է «Ռեալ Սոսյեդադի» նախկին հարձակվող Օսկար դե Պաուլի հետ: Առաջատարը «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խուլիո Սալինասն է՝ 28 գոլ:

Այդ հաղթանակից հետո «Բարսելոնան» 43 միավորով հավասարվել էր Մադրիդի «Ռեալին» և գոլերի տարբերությամբ բարձրացել երկրորդ տեղ։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով