01:56  ,  8 փետրվարի, 2021

«Բարսելոնան» պարտության մատնեց «Բետիսին» եւ շրջանցեց «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Բետիսին» եւ կամային հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Դաշտի տերերն առաջինը հասան հաջողության։ 38-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։ Կատալոնական թիմը պատասխանեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գոլով։

Այնուհետեւ սեփական դարպասը գրավեց «Բետիսի» իսպանացի պաշտպան Վիկտոր Ռուիսը, որը մի քանի րոպե անց նաեւ վերականգնեց հավասարությունը՝ գրավելով գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաոն։

«Բարսելոնան» 43 միավորով հավասարվեց «Ռեալին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երկրորդ տեղ։ «Բետիսը» 7-րդն է՝ 30 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 2։3 (տեսանյութ)

Բորխա Իգլեսիաս, 38, Վիկտոր Ռուիս, 75 - Լիոնել Մեսի, 59, Վիկտոր Ռուիս, 68, ինքնագոլ, Տրինկաո, 87

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում