01:53  ,  8 փետրվարի, 2021

ՊՍԺ-ն «Մարսելին» հաղթեց Մբապեի եւ Իկարդիի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մարսելի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ արգենտինացի Մաուրո Իկարդին։

ՊՍԺ-ն 51 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լիոնից»։ Առաջատարը «Լիլն» է՝ 54 միավոր։ «Մարսելն» ունի 33 միավոր եւ 9-րդն է։

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ՝ 0։2 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 9, Մաուրո Իկարդի, 24

Հեռացում՝ Դիմիտրի Պայետ («Մարսել»), 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս