01:38  ,  8 փետրվարի, 2021

«Լացիոն» հաղթեց եւ հավասարվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Լացիոն» տանը մրցեց «Կալյարիի» հետ եւ հաղթանակ տարավ 1։0 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի ղեկավարած թիմի միակ գոլը խփեց իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։

«Լացիոն» 40 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Ռոմային» եւ 5-րդն է։ «Կալյարին» 18-րդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Լացիո» - «Կալյարի»՝ 1։0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով