18:20  ,  7 փետրվարի, 2021

«ՌԲ Լայպցիգ» - «Լիվերպուլ» հանդիպումը կանցկացվի Բուդապեշտում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ անգլիական «Լիվերպուլի» միջեւ կանցկացվի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում, հաղորդում է Goal.com-ը։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի մուտացիայի տարածման հետեւանքով Գերմանիան դադարեցրել է օդային հաղորդակցությունն այդ երկրի հետ։ Դաշնային ոստիկանությունը հրաժարվել էր մուտքի հնարավորություն տալ անգլիական թիմին։

0։3 հաշվով տեխնիկական պարտությունից խուսափելու համար «ՌԲ Լայպցիգը» պետք է մինչեւ փետրվարի 8-ը ՈւԵՖԱ-ին եւ «Լիվերպուլին» ներկայացներ չեզոք խաղադաշտի ընդունելի տարբերակ։

«ՌԲ Լայպցիգ» - «Լիվերպուլը» հանդիպումը Բուդապեշտում տեղի կունենա փետրվարի 16-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում