01:57  ,  7 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը՝ 3:3, արդյունքներ (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:3 հաշվով ավարտեց «Էվերտոնի» հետ տնային խաղը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին:

Առաջին խաղակեսից հետո մանչեսթերցիները 2 գոլի առավելություն ունեին ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ու պորտուգալացի կիսապաշատպան Բրունո Ֆերնանդեշի գոլերի շնորհիվ, սակայն ընդմիջումից քիչ անց հաշիվը հավասարվեց: «Էվերտոնը» 3 րոպեում խփեց 2 գոլեր, որոնցից մեկն իր անվան դիմաց գրանցեց կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը: 70-րդ րոպեին շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը դարձյալ առաջ մղեց դաշտի տերերին, սակայն ավելացված 6-րդ րոպեին «Էվերտոնը» խփեց երրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը:

Երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքեց 45 միավոր և 2 միավոր հետ է առաջատար «Մանչեսթեր Սիթիից», որը 2 հանդիպում քիչ է անցկացրել: «Էվերտոնը» 37 միավորով 6-րդն է:

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 3:3 (տեսանյութ)

Էդինսոն Կավանի, 24, Բրունո Ֆերնանդեշ, 45, Սքոթ Մաքթոմինեյ, 70 – Աբդուալե Դակուր, 49, Խամես Ռոդրիգես, 52, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 90+6

«Բարնլի» - «Բրայթոն»՝ 1:1 (տեսանյութ)

Յոհան Գուդմունդսոն, 53 – Լյուիս Դանկ, 36

«Նյուքասլ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2 (տեսանյութ)

Խոսեպ Ուիլոք, 16, Միգել Ալմիրոն, 26, 45 – Տակումի Մինամինո, 30, Ջեյմս Ուարդ-Պրոուս, 48

Հեռացում՝ Ջեֆ Հենդրիկ, 50 («Նյուքասլ»)

«Ֆուլհեմ» - «Վեստ Հեմ»՝ 0:0 (տեսանյութ)

Հեռացում՝ Տոմաշ Սուուչեկ, 90+7 («Վեստ Հեմ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում