20:24  ,  6 փետրվարի, 2021

«Բորուսիան» պարտվեց, «Լայպցիգը» և «Բայերը» հաղթեցին խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ֆրայբուգին»:

«Լայպցիգը» և «Բայերը» հաղթեցին խոշոր հաշվով: Տուրը հաղթական ստացվեց նաև «Վոլֆսբուրգի» ու «Մայնցի» համար:

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 48 միավորով գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որը 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լապցիգից»: 38 միավոր հավաքած «Վոլֆսբուրգը» երրորդն է, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 32 միավորով նահանջեց 6-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 2:1 (տեսանյութ)

Վու-Յու Յոնգ, 49, Ջոնաթան Շմիդտ, 52 – Յուսուֆա Մուկակո, 76

«Շալկե» - «Լայպցիգ»՝ 0:3 (տեսանյութ)

Նորդի Մուկիելե, 45+3, Մարսել Զաբիցեր, 73, Վիլի Օրբան, 87

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:2 (տեսանյութ)

Վուտ Վեգորստ, 38, Բոտե Բակու, 59

«Բայեր» - «Շտուտգարտ»՝ 5:2 (տեսանյութ)

Կերեմ Դեմիրբայ, 18, 31, Լեոն Բեյլի, 56, Ֆլորին Վրիտց, 68, Դեմարայ Գրեյ, 84 – Սաշա Կալաջիչ, 54, 77

«Մայնց» - «Ունիոն Բեռլին»՝ 1:0 (տեսանյութ)

Մուսա Նիակատե, 22 (11մ)

Հեռացում՝ Նիկո Շչլոտերբեկ, 55 («Ունիոն Բեռլին»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով