Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ֆրայբուգին»:
«Լայպցիգը» և «Բայերը» հաղթեցին խոշոր հաշվով: Տուրը հաղթական ստացվեց նաև «Վոլֆսբուրգի» ու «Մայնցի» համար:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը 48 միավորով գլխավորում է Մյունխենի «Բավարիան», որը 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լապցիգից»: 38 միավոր հավաքած «Վոլֆսբուրգը» երրորդն է, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 32 միավորով նահանջեց 6-րդ տեղ:
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Դ.»՝ 2:1 (տեսանյութ)
Վու-Յու Յոնգ, 49, Ջոնաթան Շմիդտ, 52 – Յուսուֆա Մուկակո, 76
«Շալկե» - «Լայպցիգ»՝ 0:3 (տեսանյութ)
Նորդի Մուկիելե, 45+3, Մարսել Զաբիցեր, 73, Վիլի Օրբան, 87
«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 0:2 (տեսանյութ)
Վուտ Վեգորստ, 38, Բոտե Բակու, 59
«Բայեր» - «Շտուտգարտ»՝ 5:2 (տեսանյութ)
Կերեմ Դեմիրբայ, 18, 31, Լեոն Բեյլի, 56, Ֆլորին Վրիտց, 68, Դեմարայ Գրեյ, 84 – Սաշա Կալաջիչ, 54, 77
«Մայնց» - «Ունիոն Բեռլին»՝ 1:0 (տեսանյութ)
Մուսա Նիակատե, 22 (11մ)
Հեռացում՝ Նիկո Շչլոտերբեկ, 55 («Ունիոն Բեռլին»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում