01:41  ,  6 փետրվարի, 2021

«Ինտերը» պարտության մատնեց «Ֆիորենտինային» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան եւ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Ինտերը» 47 միավորով ընթացիկ առաջին տեղում է եւ 1 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Միլանից»։ «Ֆիորենտինան» 12-րդն է՝ 22 միավոր։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 0։2 (տեսանյութ)

Նիկոլո Բարելա, 31, Իվան Պերիշիչ, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում