Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Բեռլինի «Հերտան» ընդունեց չեմպիոն «Բավարիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։
11-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին չկարողացավ արդյունավետ իրացնել այն։ «Հերտայի» նորվեգացի դարպասապահ Ռունե Յարսթեյնը սեյվ կատարեց։
Մյունխենյան թիմի միակ գոլը 21-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։
«Բավարիան» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» (19 խաղ) նկատմամբ։ «Հերտան» 15-րդն է՝ 17 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր
«Հերտա» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)
Քինգսլի Քոման, 21
Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), 11
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում