00:57  ,  6 փետրվարի, 2021

«Բավարիան» Բեռլինում հաղթեց «Հերտային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրում Բեռլինի «Հերտան» ընդունեց չեմպիոն «Բավարիային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

11-րդ րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին չկարողացավ արդյունավետ իրացնել այն։ «Հերտայի» նորվեգացի դարպասապահ Ռունե Յարսթեյնը սեյվ կատարեց։

Մյունխենյան թիմի միակ գոլը 21-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Բավարիան» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգի» (19 խաղ) նկատմամբ։ «Հերտան»  15-րդն է՝ 17 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Հերտա» - «Բավարիա»՝ 0։1 (տեսանյութ)

Քինգսլի Քոման, 21

Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս