18:19  ,  5 փետրվարի, 2021

«Փյունիկը» պարտվեց Սոլիգորսկի «Շախտյորին»

Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մարզումային հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» երկրորդ ստուգողական խաղում մրցել է Սոլիգորսկի «Շախտյորի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն է կրել 2։3 հաշվով։

Հայկական թիմի կազմում աչքի են ընկել Արտյոմ Ավանեսյանն ու Օլեգ Կոժուշկոն։

Հիշեցնենք, որ ԱՄԷ–ում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Փյունիկը» 1։0 հաշվով հաղթել էր ռուսական ՊՖԼ–ն ներկայացնող «Ռոդինային»։

Փետրվարի 12-ին «Փյունիկը» կմրցի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում