13:04  ,  5 փետրվարի, 2021

Ադելիա Պետրոսյան. Ինձ համար շատ կարևոր է իմ ելույթով զորակցել հայ ժողովրդին

13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն արծաթե մեդալակիր է դարձել գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնությունում: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում հայ մարզուհին հավաքել է 211,87 միավոր: Առաջին տեղը գրավել է Էների Տուտրուբիձեի սան Սոֆյա Ակատևան, որը գրանցել է 220,00 միավոր:

Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո և խոսել իր հայկական արմատների մասին:

«Ազատ ծրագրի համար երաժշտությունը գրել է հայ երգահան Արա Գևորգյանը, հայրական կողմից ես հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում Արցախը զիջեց Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր է, երբ իմ ելույթով զորակցում եմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին:

Ցավոք, ինքս չեմ եղել Արցախում, բայց ցանկանում եմ սառույցի վրա հաղթել ի պատիվ իմ երկրի: Բացի այդ, վերջերս կյանքից հեռացավ հայկական արմատներով տատիկս, երբ ես աշխատում էի այս ծրագրի վրա: Եվ դա ևս կարևոր է ինձ համար: Ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է այս ծրագիրը բեմադրել Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուզը, և որքան լավ է այն ստացվում ինձ մոտ»,- Ադելիա Պետրոսյանի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում