01:51  ,  5 փետրվարի, 2021

«Չելսին» ուժեղ էր «Տոտենհեմից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Տոտենհեմի» եւ «Չելսիի» մասնակցությամբ։

Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը։

24-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց հյուրերի իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։ 

Անգլիացի կիսապաշտպան Էրիկ Դայերն էր սեփական տուգանային հրապարակում խախտել կանոնները գերմանացի հարձակվող Տիմո Վերների նկատմամբ։

«Չելսին» 36 միավորով 6-րդ տեղում է, «Տոտենհեմը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում եւ 8-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 0։1 (տեսանյութ)

Ժորժինյո, 24, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում