17:16  ,  4 փետրվարի, 2021

«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի թիմերի ամենաերկար հաղթական շարքն է գրանցել 19 տարում

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Բարնլիի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակի շնորհիվ գրանցել է տպավորիչ ցուցանիշ:

Դա Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի 13-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում: 2002 թվականից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի առաջին ակումբն է, որը գրանցում է այդպիսի հաղթական շարք: Նախորդ անգամ նման ցուցանիշ սահմանել էր Լոնդոնի «Արսենալը», հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» 47 միավորով առաջին տեղում է և 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդից», որից մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում