02:29  ,  4 փետրվարի, 2021

«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Գրանադային»՝ 5։3

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Գրանադային» եւ առավելության հասավ միայն լրացուցիչ ժամանակում՝ 5։3։

Դաշտի տերերի բրազիլացի կիսապաշտպան Քենեդին 33-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, իսկ 47-րդ րոպեին «Գրանադայի» առավելությունը կրկնապատկեց իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն։

88-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կրճատեց հաշվի տարբերությունը։

Ավելացված երկրորդ րոպեին Գրիզմանի փոխանցումն օգտագործեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան եւ վերականգնեց հավասարությունը՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

100-րդ րոպեին Գրիզմանը ձեւակերպեց դուբլ, սակայն 3 րոպե անց «Գրանադան» 11 մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ 108-րդ րոպեին կատալոնական թիմին առաջ մղեց հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը, իսկ հյուրերի 5-րդ գոլը խփեց Ժորդի Ալբան։

«Բարսելոնան» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Գրանադա» - «Բարսելոնա»՝ 3:5 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Քենեդի, 33, Ռոբերտո Սոլդադո, 47, Ֆեդե Վիկո, 103, 11մ - Անտուան Գրիզման, 88, 100, Ժորդի Ալբա, 90+2, 113, Ֆրենկի Դե Յոնգ, 108

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս