02:02  ,  4 փետրվարի, 2021

Առաջատարներ «Լիլի», «Լիոնի» եւ ՊՍԺ-ի հաղթանակները (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Նիմի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի, իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիայի եւ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գոլերը։

ՊՍԺ-ն 48 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Լիոնից», որը հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Դիժոնից»։

Առաջատարը «Լիլն» է՝ 51 միավոր։ Այս տուրում «Լիլը» արտագնա խաղում 3։0 հաշվով պարտության մատնեց «Բորդոյին»։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

ՊՍԺ - «Նիմ»՝ 3։0 (տեսանյութ)

Անխել Դի Մարիա, 18, Պաբլո Սարաբիա, 36, Կիլիան Մբապե, 68

«Դիժոն» - «Լիոն»՝ 0։1

Լուկաս Պակետա, 22

«Մոնակո» - «Նիցա»՝ 2։1

Վիսամ Բեն-Իեդեր, 28, 11մ, 51 – Պիեր Լիս-Մելու, 47

«Բորդո» - «Լիլ»՝ 0։3

Յուսուֆ Յազիջի, 54, Տիմոտի Ուեա, 66, Ջոնաթան Դեւիդ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս