01:25  ,  4 փետրվարի, 2021

«Էվերտոնն» ուժեղ էր «Լիդս Յունայթեդից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Լիդս Յունայթեդն» ընդունեց «Էվերտոնին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած լիվերպուլյան թիմին հաղթանակ բերեցին առաջին խաղակեսում իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Տոր Սիգուրդսոնի եւ անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինի խփած գոլերը։

«Էվերտոնը» (20 խաղ) 36 միավորով 5-րդ տեղում է, «Լիդս Յունայթեդը» (21 խաղ) 11-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիդս Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 1։2 (տեսանյութ)

Ռաֆայել, 48 - Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 9, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով