20:50  ,  2 փետրվարի, 2021

Պրեմիեր լիգայի ակումբները հունվարին ծախսել են ընդամենը 84 միլիոն ֆունտ ստերլինգ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են ընդամենը 84,2 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Sky Sports–ը։

2020թ. ձմեռային տրանսֆերտային պատուհանի ընթացքում Անգլիայի առաջնության մասնակից ակումբները ծախսել էին 230 միլիոն ֆունտ ստերլինգ։ Պրեմիեր լիգայում ռեկորդային էր եղել 2018թ. հունվարի տրանսֆերտային պատուհանը՝ 430 միլիոն ֆունտ ստերլինգ։

Այս ձմռան ամենաթանկ տրանսֆերը եղել է իտալական «Ատալանտայից» 18–ամյա կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 37 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս գործարքը կնքվել էր դեռ 2020թ. ամռանը։

Ամբողջ հունվարի ընթացքում Պրեմիեր լիգան ունեցել է ընդամենը 12 նորեկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում