11:17  ,  2 փետրվարի, 2021

NBA-ի խաղը դադարեցվել է Լեբրոն Ջեյմսի ու երկրպագուհու կոնֆլիկտի պատճառով

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 107:99 հաշվով հաղթել է «Ատլանտային»:

Հանդիպման երկրորդ քառորդի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի ու տրիբունայի առաջին շարքում նստած մի կնոջ միջև: Այդ կնոջն ու նրա ընկերուհիներին դուրս են հրավիրել մարզապալատից, ինչից հետո խաղը շարունակվել է:

Ավելի ուշ պարզվել է, որ «հերոսուհին» Ատլանտայի գործարարներից մեկի կինն է: Նա պատմել է, որ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ Լեբրոնը դժգոհել է նրա ամուսնուն: Դրանից հետո կինը բասկետբոլիստից կոշտ ձևով պահանջել է փակել բերանը, ինչը չի մնացել անպատասխան:

Այդ խաղում Լեբրոն Ջեյմսը վաստակել է 21 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Մայամի» - «Շառլոտ»՝ 121:129 (լրացուցիչ ժամանակ) (29:28, 28:26, 25:34, 31:25, ОТ - 8:16)

«Ատլանտա» - «Լեյքերս»՝ 99:107 (25:28, 21:22, 30:25, 23:32)

«Քլիվլենդ» - «Մինեսոտա»՝ 100:98 (29:29, 23:15, 24:23, 24:31)

«Օկլահոմա» - «Հյուսթոն»՝ 106:136 (24:48, 30:25, 22:29, 30:34)

«Նոր Օրլեան» - «Սակրամենտո»՝ 109:118 (33:30, 29:30, 32:27, 15:31)

«Միլուոկի» - «Պորտլենդ»՝ 134:106 (46:36, 33:20, 34:21, 21:29)

«Չիկագո» - «Նյու Յորք»՝ 110:102 (32:27, 27:28, 25:26, 26:21)

«Սան Անտոնիո» - «Մեմֆիս»՝ 102:133 (31:33, 22:36, 30:27, 19:37)

«Դալաս» - «Ֆինիքս»՝ 108:109 (22:22, 31:25, 29:30, 26:32)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս