22:44  ,  1 փետրվարի, 2021

Բերգկամպի եւ Պոչետինոյի որդիները միացան «Ուոթֆորդին»

Անգլիական «Ուոթֆորդը» ձեռք է բերել ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի եւ լեգենդար հոլանդացի հարձակվող Դենիս Բերգկամպի որդիներին։

22-ամյա Միթչել Բերգկամպը «Ուոթֆորդ» է տեղափոխվել հոլանդական «Ալմերե Սիթիից»՝ կնքելով կես տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

19-ամյա Մաուրիցիո Պոչետինոն «Տոտենհեմից» է տեղափոխվել «Ուոթֆորդ»։ Նա հանդես էր գալիս լոնդոնյան ակումբի մինչեւ 23 տարեկանների թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում