19:11  ,  1 փետրվարի, 2021

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպանը՝ «Ատալանտայի» խաղացող

Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Վիկտոր Կովալենկոն Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց իտալական «Ատալանտա», հաղորդում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը կկնքի 4,5 տարվա պայմանագիր։

«Շախտյորը» Կովալենկոյի տրանսֆերից ստացել է ընդամենը 700 հազար եվրո, քանի որ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, եւ ամռանը նա անվճար կհեռանար ակումբից։

Ընթացիկ մրցաշրջանում Կովալենկոն «Շախտյորի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, խփել 4 գոլ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English