22:08  ,  1 փետրվարի, 2021

«Շալկեի» թուրք ֆուտբոլիստը կտեղափոխվի «Լիվերպուլ»

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» եւ «Շալկեն» համաձայնության են հասել գերմանական թիմի կենտրոնական պաշտպան Օզան Կաբակի տեղափոխության հարցում։

20-ամյա թուրք ֆուտբոլիստը լիվերպուլյան թիմում հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է գերմանական Kicker-ը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն իրավունք ունի ամռանը ձեռք բերել նրա տրանսֆերը։

Օզան Կաբակը Թուրքիայի հավաքականի խաղացող է, «Շալկե» էր տեղափոխվել 2019-ին գերմանական «Շտուտգարտից»։ 2017-2018 թվականների մրցաշրջանում Ստամբուլի «Գալաթասարայի» հետ դարձել է Թուրքիայի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English