17:10  ,  1 փետրվարի, 2021

Սպորտի նախկին նախարարը պարգևատրվել է

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանն պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով:

Նա այդ պատվին արժանացել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Արմեն Գրիգորյանը սուսերամարտի ԽՍՀՄ տարբեր տարիքային առաջնությունների և միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր է: Աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, Հայսպորտպետկոմի նախագահի տեղակալ,  2007–2010թթ.՝ սպորտի նախարար:

Զուգահեռաբար կատարել է ՀԱՕԿ-ի և Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեների գլխավոր քարտուղարի, այնուհետև նախագահի պարտականությունները: Գրեթե քառորդ դար ղեկավարում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան: Արմեն Գրիգորյանը մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է: Փետրվարի 1-ին լրացել է նրա ծննդյան 60 տարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում