01:51  ,  1 փետրվարի, 2021

Մեսիի եւ Գրիզմանի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային»

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Սեփական դարպասը գրավեց «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

«Բարսելոնան» 40 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը Մադրիդի «Աթլետիկոն» է, որը 19 խաղում վաստակել է 50 միավոր։ «Աթլետիկը» 11-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 2։1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 20, Անտուան Գրիզման, 74 - Ժորդի Ալբա, 49, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում