01:06  ,  1 փետրվարի, 2021

«Տոտենհեմի» պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Բրայթոնին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Դաշտի տերերի միակ գոլը 17-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Տոտենհեմը» 33 միավորով 6-րդ տեղում է։ «Բրայթոնը» վաստակել է 21 միավոր եւ 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բրայթոն» - «Տոտենհեմ»՝ 1։0 (տեսանյութ)

Լեանդրո Տրոսարդ, 17

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում