22:54  ,  31 հունվարի, 2021

«Նապոլին» պարտության մատնեց «Պարմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Նապոլին» տանը խաղաց «Պարմայի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասի եւ իտալացի հարձակվող Մատեո Պոլիտանոյի գոլերը հաղթանակ բերեցին իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմին։

«Նապոլին» (19 խաղ) 37 միավորով հավասարվեց «Ռոմային»  (19 խաղ, 5-րդ տեղ) եւ «Լացիոյին (20 խաղ, 6-րդ տեղ) եւ չորրորդն է։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նապոլի» - «Պարմա»՝ 2։0 (տեսանյութ)

Էլիֆ Էլմաս, 32, Մատեո Պոլիտանո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս